ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սիրիայի իշխանությունները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա

Սիրիայի իշխանությունները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա
13.11.2012 | 13:27

Սիրիական կառավարական զորքերը ծանր մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը, մարտական գործողությունների արդյունքում ազատագրվել է մի քանի բնակավայր։ Կառավարական զորքերը թույլ են տվել բնակիչներին վերադառնալ իրենց տները։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրեսը», սիրիական օդուժն իրականացրել է թռիչքներ թուրքական սահմանին կից Ռաս էլ Այն քաղաքում գտնվող իսլամիստական ուժերի հենակետերի վրա։ Ավելի քան 7 ապստամբ սպանվել է։
Անցած մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում զոհվել է 52 մարդ, որից 24-ը՝ խաղաղ բնակիչ։

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ